Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ՝ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: ՊԲ ստորաբաժանումները կանխել են Ադրբեջանի ԶՈւ-ի առաջխաղացումները:
Ըստ նրա` նաև մեկ ԱԹՍ է խոցվել, որոշ հատվածներում հարաբերական անդորր է պահպանվել, սակայն ոչ ամբողջությամբ, որպեսզի հնարավոր լիներ դիակների դուրսբերում և ռազմագերիների փոխանակում, ինչի մասին նշված է հրադադարի մասին փաստաթղթում: Ադրբեջանական կողմը ողջ օրը հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքել է ՊՆ-ն: